Մատչելիության հղումներ

Խամենեի. Իսրայելը ծանր հարված կստանա Իրանի վրա հարձակման համար


Իրան - Իսրայելի դեմ բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի դիմանկարը, Թեհրան, 13-ը հունիսի, 2025թ.
Իրան - Իսրայելի դեմ բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի դիմանկարը, Թեհրան, 13-ը հունիսի, 2025թ.

Իսրայելը ծանր հարված կստանա Իրանի վրա հարձակման համար, արդեն շուրջ 24 ժամ շարունակվող հարվածներից հետո դիմելով Իրանի ժողովրդին՝ հայտարարել է Գերագույն հոգևոր առաջնորդը։

Իսրայելը սկսել է հարվածները և պատերազմ է նախաձեռնել, ընդգծել է Ալի Խամենեին:

«Իրանի զինված ուժերը կգործեն ուժով», - սպառնացել է այաթոլա Խամենեին՝ հավելելով, թե Իսրայելի հարվածներից զոհված զինվորականներին ու գիտնականներին փոխարինելու են եկել նորերը։

«Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ թշնամին պատասխան է տալու», - ասել է Խամենեին հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։

«Իսլամական Հանրապետությունը Աստծո շնորհով պարտության կմատնի սիոնիստական ռեժիմին», - վստահեցրել է Իրանի գերագույն առաջնորդը:

Դրանից ժամեր առաջ հարյուրավոր իրանցիներ փողո էին դուրս եկել՝ պահանջելով իշխանություններից վրեժխինդիր լինել Իսրայելի վերջին հարձակումների համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG