Իրանն ուրբաթ օրը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը «անիմաստ» է՝ Իսրայելի կողմից իր պատմության մեջ ամենամեծ ռազմական հարվածից հետո՝ մեղադրելով Վաշինգտոնին հարձակմանը աջակցելու մեջ։
«Միացյալ Նահանգները այնպես գործեց,որ երկխոսությունը իմաստազուրկ է դառնում։Հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին և դրան զուգահեռ համակարգել այն գործողությունները,որոնք հնարավորություն են ստեղծում Իրանի տարածքին հարվածների համար»,-նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
«ԱՄՆ-ը, գործեց այնպես, որ երկխոսությունը իմաստազուրկ է դառնում: Հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին ու դրան զուգահեռ թույլ տալով սիոնիստական ռեժիմին (Իսրայելին- խմբ.) թիրախավորել Իրանի տարածքը», – ըստ Tasnim լրատվական գործակալության՝ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ այս հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։
Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Իսրայելի հարձակումներին նպաստելու մեջ, սակայն Վաշինգտոնը հերքել էր այս մեղադրանքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ «խելամիտ» կլինի միջուկային ծրագրի շուրջ բանակցել։
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր կիրակի օրը Մասկատում, սակայն Իսրայելի հարձակումներից հետո պարզ չէր, թե արդյոք այն տեղի կունենա։
Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր ծրագիրն ունի բացառապես քաղաքացիական բնույթ և մերժում է Իսրայելի մեղադրանքները, թե իբր գաղտնի կերպով զարգացնում է միջուկային զենք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ինքը և իր թիմը տեղեկացված էին Իսրայելի հարվածների մասին, սակայն, այդուհանդերձ, դեռևս հնարավոր են համարում համաձայնության հասնել։