Մատչելիության հղումներ

«Շատ մտահոգ ենք». Փաշինյանը՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին


Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան կանդրադառնար Եվրամիությանն անդամակցելու մասին հարցին:

«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - ընդգծել է Փաշինյանը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:

Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG