Իրանը հրթիռակոծում է Իսրայելը

Իսրայել - Իրանի հրթիռային հարվածից հետո Թել Ավիվում ծուխ է բարձրանում, 13-ը հունիսի, 2025թ.

Ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ են լսվում Թել Ավիվի և Երուսաղեմի երկնքում, Իսրայելում հնչում են օդային տագնապի ազդանշանները, փոխանցում է Reuters-ը: Երկրի ռազմական հրամանատարությունը հաղորդում է Իրանի կողմից արձակված հրթիռների մասին:

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ են արձակվել ի պատասխան Իսրայելի կողմից երկրի տարածքին հասցված հարվածների:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածների թիրախում Իսրայելի տասնյակ ռազմական օբյեկտներ և օդակայաններ են, և խոստացել է մանրամասներ փոխանցել ավելի ուշ:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ երկրի օդային տարածքում իսրայելական երկու կործանիչ է խոցվել: Իսրայելը դեռ չի հաստատում այդ հաղորդումը:

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելում զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ դեռևս չկան:

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը գործի է դրվել՝ որսալու իրանական հրթիռները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի ԶՈՒ խոսնակի ճեպազրույցն ընդհատվել է Իրանի կողմից սպասվող հարձակման պատճառովԽամենեի. Իսրայելը ծանր հարված կստանա Իրանի վրա հարձակման համարՄիմյանց ուղղված սպառնալիքներ. ինչ է հայտնի Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետոԻսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր