ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

Արխիվ

Միացյալ Նահանգները ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Թեհրանի հնարավոր հարձակումներին ի պատասխան, այս մասին AP -ին հայտնել է ԱՄՆ երկու ռազմական աղբյուր։

Ռազմածովային ուժերը հրահանգել են USS Thomas Hudner ականակիրն սկսել նավարկությունը դեպի Արևելյան Միջերկրական ծով, իսկ երկրորդ ականակրին էլ հանձնարարել առաջ շարժվել , որպեսզի կարողանա հասանելի լինել Սպիտակ տան կողմից պահանջի դեպքում։

Իսրայելը գիշերը աննախադեպ լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային և ռազմական օբյեկտներին ու բարձրաստիճան զինվորականների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր