Լե-Բուրժեի ավիասրահում փակել են իսրայելական տաղավարը

Լե-Բուրժեի հեղինակավոր ավիասրահ, արխիվ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում մեկնարկող Լե-Բուրժեի հեղինակավոր ավիասրահի կազմակերպիչները հրահանգել են փակել Իսրայելի ռազմարդյունաբերական չորս ընկերությունների տաղավարները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տաղավարները հատուկ կառուցված սև պատով են փակվել այն բանից հետո, երբ իսրայելական կողմը հրաժարվել է հեռացնել այնտեղ ցուցադրվող հարձակողական սպառազինության նմուշները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող