«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պարտականությունները», - Mehr-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ ընդգծելով՝ «զսպվածություն պահանջելը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»:
«Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ. դա պատերազմ է մարդկության դեմ։ Այս պատերազմը հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը, օրենքի գերակայությանը և բոլոր այն արժեքներին, որոնց համար մարդկությունը պայքարել է», - նշել է նա։
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է՝ «բոլոր այն երկրները, որոնք աջակցել են սիոնիստական ռեժիմին կամ փորձել են արդարացնել այս ագրեսիան, համարվում են Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի մեղսակիցներ»։
«Այս ռեժիմի հանցագործությունների անպատժելիությունը և ԱՄՆ-ի ու Արևմտյան երկրների համակողմանի աջակցությունը տարածաշրջանի և աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը ենթարկել են աննախադեպ սպառնալիքի», - ասել է Բաղային։
Հունիսի 13-ին Իսրայելը հարձակում սկսեց Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով վնասել էին միջուկային օբյեկտներ և սպանելով առնվազն 20 բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիին։ Իրանը պատասխան հարձակումներ է իրականացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող