Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան կանդրադառնար Եվրամիությանն անդամակցելու մասին հարցին:
«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումըԻսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր