Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով, «Ազատությանը» հայտնեց Հակակռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այլ հարցերի գերատեսչությունից չեն պատասխանում, այդ թվում, թե ինչ քրեական գործով է անցնում Աբրահամյանը։ Խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել։
«Ազատության» տեղեկություններով՝ Հակակոռուպցիոնի քննիչը միջնորդություն կներկայացնի Աբրահամյանին կալանավորելու համար:
«Ազատության հարցին, թե ի՞նչ փուլում է 2018 թվականին հարուցված գործը և կապ ունի՞ այսօրվա գործի հետ, դատախազությունից բանավոր չպատասխանեցին, խնդրեցին հարցերն ուղարկել գրավոր:
Հստակ է միայն, որ 2018-ին հարուցված այդ գործը դատարան չի հասել:
Յոթ տարի առաջ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։
2022 թվականին էլ դատախազությունը Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը որակել էր ապօրինի: Փաշինյանի իշխանության առաջին տարում մեծ աղմուկ հանած Մոնումենտի առանձնատների քրեական գործը դեռ իրավապահների դարակներում է։ Իրավապահների դարակներում է նաև Մոնումենտի առանձնատների վարույթի շրջանակում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան՝ արգելանքից հանելու ու երկու շաբաթում իշխանության մոտ կանգնած գործարարին վաճառելու գործը, դարձյալ՝ առանց մեղադրյալի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 տարվա քննություն ու զրո արդյունք՝ աղմուկ հանած Մոնումենտի առանձնատների քրգործովՄանրամասները տե՛ս այստեղ