Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը. Պեսկով

Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահ Պուտինը ՊՆ-ի, Արտաքին հետախուզական ծառայության և ԱԳՆ-ի խողովակներով զեկույցներ է ստանում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին և առաջիկա ժամերին նախագահի հանձնարարությամբ հայտարարություն կհրապարակվի, որը կտարածվի նաև ՄԱԿ-ում։

Մոսկվան և Թեհրանը վերջերս ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր