Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Մոհամադ Բաղերին և Հոսեյն Սալամին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, արխիվ

Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

IRNA-ն նշում է, որ «Թասնիմ» լրատվական գործակալությունն ուրբաթ առավոտյան հաղորդել է, որ գեներալ-մայոր Սալամիի սպանվելու մասին՝ առանց այլ մանրամասների:

ԻՀՊԿ-ն ուրբաթ օրը ավելի ուշ տարածած հայտարարության մեջ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։

Լրատվամիջոցը նշել է, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գեներալ-մայոր Բաղերին սպանվել է անցած գիշեր Իսրայելի հարվածների հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր