ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հաղորդմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում սպանվել է 78 մարդ, ներառյալ՝ բարձրաստիճան զինվորականներ: Վիրավորվել է ավելի քան 320 մարդ, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։
Իրանի պատասխան հարվածներից Թել Ավիվում կա մեկ զոհ, Իսրայելի հիվանդանոցներում բուժում է ստանում 40 մարդ, երկուսը ծանր վիճակում են։
Իսրայելն ու Իրանը շարունակել են հարվածները նաև շաբաթ գիշերը և առավոտյան: