Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը. փաստաբան


Դատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նախկին պաշտոնյան երեկ կեսօրին ձերբակալվեց, Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Երեմ Սարգսյանը մանրամասնել է, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով:

Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից ՀՀԿ անդամ չէ: 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ « Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, և Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ ոչ ձերբակալվել, ոչ էլ կալանավորվել էր: Նրան միայն արգելել էին լքել երկիրը: Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է, և իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG