Մատչելիության հղումներ

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա. ռադիացիոն անվտանգության կենտրոն


Սյունիք, արխիվ
Սյունիք, արխիվ

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը:

Նշվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։

Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մոնիտորիգ։

Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածները միմյանց ուղղությամբ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG