Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ-ը ձգտում է երկկուսակցական աջակցություն ձեռք բերել Կոնգրեսում՝ գործունեությունը շարունակելու համար. Կապուս


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձգտում է երկկուսակցական աջակցություն ձեռք բերել Կոնգրեսում՝ ընթացիկ տարվա ֆինանսավորման ավարտից հետո գործունեությունը շարունակելու համար, հայտարարել է լրատվամիջոցի ղեկավար Սթիվեն Կապուսը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1950-ականներից գործող անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։
«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։

Անցած օրերին ԱՄՆ դաշնային դատարանը կրկին բավարարել է ռադիոկայանի հայցը՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը կարգադրելով անհապաղ տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը:

Կապուսի խոսքով՝ մեդիակորպորացիան հինգշաբթի օրը ստացել է մայիս ամսվա միջոցները և շարունակում է պահանջել Կոնգրեսի կողմից սեպտեմբերին ավարտվող ֆինանսական տարվա համար հատկացված ավելի քան 50 միլիոն դոլարը։

«Սեպտեմբերի 30-ից հետո դեռևս կա Կոնգրեսից միջոցներ ստանալու հնարավորություն։ Ունենք շատ ուժեղ երկկուսակցական աջակցություն... Մենք վստահ ենք, որ դա կարող է տեղի ունենալ», - հայտարարել է լրատվամիջոցի նախագահը Պրահայում ընթացող Globsec ֆորումի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։

Սթիվեն Կապուսը հավելել` է ԱՄՆ-ի և Եվրոպայի աղբյուրներից ֆինանսավորման որևէ ձև կարող է տարբերակ լինել, միաժամանակ ասել` սեղանին այս պահին ոչինչ չկա, բայց «դա մի գաղափար է, որը արժե ուսումնասիրել»։


XS
SM
MD
LG