Մատչելիության հղումներ

Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Արդեն չորրորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ նախօրեին Օմանում նախատեսված բանակցությունները:

13:01 15.6.2025

Թեհրանի փողոցներում սգո պաստառներ են՝ իսրայելական հարվածներից զոհված բարձրաստիճան զինվորականների լուսանկարներով

12:45 15.6.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքն է հրահանգել տարհանման ծանուցումներ ուղարկել Թեհրանի այն բնակիչներին, որոնք ապրում են զենքի արտադրության գործարանների կամ միջուկային օբյեկտների մոտ՝ «նրանց իսկ անվտանգության համար»։

Ավելի վաղ Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերը թիրախավորելիս ևս Իսրայելը նման ծանուցումներ էր ուղարկում տեղացիներին։ Զինվորականները, մասնավորապես, հաճախ նշում էին Բեյրութի այն շենքերը, որոնք հայտնվելու էին հարձակման թիրախում՝ հորդորելով մերձակայքում գտնվող բնակիչներին ժամանակավորապես լքել տարածքը։

«Իրանի բռնապետը Թեհրանը վերածում է Բեյրութի, իսկ Թեհրանի բնակիչներին՝պատանդառում իր ռեժիմի գոյատևման համար», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

12:13 15.6.2025

Իսրայելի նավթավերամշակման գործարանները հայտարարում են, որ Հայֆայում խողովակաշարեր ու փոխանցման գծեր են վնասվել իրանական հրթիռային հարձակումներից։

12:05 15.6.2025

Առաջին լուսանկարները՝ Իսրայելի վրա Իրանի գիշերային հարվածներից հետո

Այս պահի տվյալներով, զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG