Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Իրանին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը


Հռոմի պապ Լեո 14-րդը կոչ է արել Իրանին և Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։

«Այս բարդ պահին ես կրկին կոչ եմ անում՝ հարկավոր է գործել խելամիտ և պատասխանատու կերպով։ Միջուկային սպառնալիքից ազատ անվտանգ աշխարհի ստեղծումը պետք է ուղեկցվի փոխադարձ հարգանքով և անկեղծ երկխոսությամբ»,-հայտարարել է Լեո 14-րդ-ը։

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր ու նաև առավոտյան շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել իրար: Երկու երկիրն էլ հայտարարում է զոհերի ու վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG