Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
IRNA-ն նշում է, որ «Թասնիմ» լրատվական գործակալությունն ուրբաթ առավոտյան հաղորդել է, որ գեներալ-մայոր Սալամիի սպանվելու մասին՝ առանց այլ մանրամասների:
ԻՀՊԿ-ն ուրբաթ օրը ավելի ուշ տարածած հայտարարության մեջ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։
Լրատվամիջոցը նշել է, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ գեներալ-մայոր Բաղերին սպանվել է անցած գիշեր Իսրայելի հարվածների հետևանքով։