«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները եւ մի խումբ բնապահպաններ երեքշաբթի օրը բողոքի ակցիա եւ երթ անցկացրին ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդգրկված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների դեմ:
Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչները նախագահական նստավայրի դիմաց իրենց բողոքն արտահայտեցին գյուղի դպրոցի փակման առնչությամբ:
«Հայաստանում մարդու իրավունքները բավարար մակարդակով պաշտպանված չեն», - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի թիվ 83 ավագ դպրոցում մարդու իրավունքների եւ հանդուրժողականության վերաբերյալ բաց դաս անցկացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:
Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում նախատեսվող Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումը չկայացավ:
Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ չեն օգտվում իրենց անվտանգ անցուդարձի համար գետնանցումներում կառուցված թեքահարթակներից:
Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը քննեց եւ մերժեց Գարեգին Ղազարյանի բողոքը ընդհանուր իրավասության դատարանի դեմ, որը վերաբերում էր «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը Երեւանում բողոքի ակցիա եւ երթ անցկացվեց` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանը գտնվում է «բարձր մարդկային զարգացում» ունեցող երկրների խմբում` 169 երկրների մեջ զբաղեցնելով 76-րդ հորիզոնականը:
Երկուշաբթի օրը վարչական դատարանը սկսեց քննել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը` վերջինիս աշխատանքից ազատելու մասին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Նոյեմբերի 18-ին Երեւանի Մանկական երկաթուղու թունելների մոտից բերման են ենթարկվել զբոսնող 7 երիտասարդ աղջիկներ եւ 2 տղա` ոչ ֆորմալ «էմո» շարժմանն առնչություն ունենալու կասկածանքով եւ 3 ժամից ավելի պահել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:
Նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է:
Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 488 հազար զբոսաշրջիկ: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի ՀԷԿ-ը դեռեւ ապամոնտաժված չէ, թեեւ կառուցապատող «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը ընդամենը երեք օր ունի այն ապամոնտաժելու համար, տեղեկացնում են «SOS Արգիճի» նախաձեռնության անդամները։
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 25-ին, 7 հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն Երեւանում` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Չովանովիչը չորեքշաբթի օրը «Սինոպսիս - Արմենիա» ընկերությանը հանձնեց պատվո հատուկ մրցանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության «Կորպորատիվ գերազանցության» ամենամյա հեղինակավոր մրցույթում. ի թիվս 12 այլ ընկերությունների, եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ` «Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության եւ հաջողված բիզնեսի իրականացման համար»:
Հայաստանում բնակվող մի խումբ իրանցիներ երկուշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց:
Չորեքշաբթի օրը փողային նվագախմբի հնչյունների ներքո Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կտրեց կարմիր ժապավենը, եւ շուրջ երկու տարի փակ մնալուց եւ հիմնովին վերանորոգվելուց հետո` Գարեգին Նժդեհի ուղետար կամուրջը պաշտոնապես բացվեց:
Հայաստանի ոստիկանությունը առաջիկայում կիրականացնի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի շուրջօրյա պահպանություն։ Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում: Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի շուրջ 5 մլն 100 հազար դրամ` նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը` 4 հերթափոխով պահակային ծառայություն իրականացնելու համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր ներկայացվեց օմբուդսմենի գրասենյակի, «Հանդուժողականության կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի զինված ուժերում կատարված ուսումնասիրությունը, որը էական թերություններ է վերհանել:
1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը:
Բեռնել ավելին