Մոսկվան Կիևին է վերադարձրել 1212 զինծառայողի դի

Ուկրաինացի զինծառայողի հուղարկավորություն, արխիվ

Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1212 զոհված զինծառայողի դի։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում զոհված զինվորներն են։

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացրել, ինչպես նաև վերադարձնել 6 հազար զոհված զինվորականների մարմիններ։

Մինչև երեկ գերիների փոխանակման երկու փուլ է տեղի ունեցել, գերությունից ազատված զինվորականների թվի մասին չի հաղորդվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր շարունակել են գերիների փոխանակումը Մոսկվան և Կիևը կրկին գերիներ են փոխանակումԶելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջՄոսկվան պնդում է՝ պատրաստ է փոխանակել զոհերի մարմինները