Իսրայելը մտադիր է եղել վերջին օրերին սպանել նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել այդ ծրագրի վրա, Ա Reuters-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ։
«Իրանցիները ամերիկացու չեն սպանել, չէ՞…. Մինչև նրանք դա չանեն, մենք չենք դիտարկում քաղաքական ղեկավարությանը թիրախավորելու հնարավորությունը», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Երբ Reuters-ը այս մասին հարց է ուղղել Իսրայելի վարչապետին, Նեթանյահուն չի հերքել տեղեկությունը, միաժամանակ ասել է, թե չի ուզում այդ թեմայով խոսել։