Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր տարածած հայտարարությամբ խստորեն դատաարտել է Իրանին հասցված հարվածները՝ Մերձավոր Արևելքում իրադրության լարման ողջ պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա։
«Իրանի դեմ սադրանքների ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելի ղեկավարությունը։ Իսրայելը գիտակցված ընտրություն կատարեց հօգուտ իրադրության հետագա սրման»,- նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև ընդգծում է՝ «Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման ռազմական տարբերակ գոյություն չունի»։
«Ինքնիշխան պետությանը, դրա քաղաքացիներին և միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքներին հասցված հարվածները, որոնք որևէ կերպ հրահրված չեն եղել, անընդունելի են»,-նշում է պաշտոնական Մոսկվան: