«100 մետրի վրա կրակում են, ի՞նչ անենք». շատ մոտ հակառակորդն ու չմոտեցող խաղաղությունը Խնածախում
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի և Ադրբեջանի՝ դեմ դիմաց ծածանվող դրոշներից 100 մետր այս կողմ է 66-ամյա մեխանիկ Կարո Անդրանյանի տունը։ Դարպասից դուրս է գալիս ու նայում բլրի լանջին, որտեղից ադրբեջանական կրակահերթերն են սկսում ուշ գիշերին. մեծումանուկ արդեն երեք ամիս է՝ հանգիստ չունեն ոչ մի օր։