Թբիլիսիի դատարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկա Գվարամիային կալանավորելու որոշում կայացրեց

Նիկա Գվարամիան դատարանում, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկա Գվարամիային կալանավորելու որոշում կայացրեց․ վիճահարույց խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով իրավական մեղադրանքների բախված քաղաքական գործիչի նկատմամբ ավելի վաղ խափանման միջոց էր ընտրել գրավը։

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերը բոյկոտելու համար անցած շաբաթներին ձերբակալվել էին մի խումբ այլ ընդդիմադիրներ առաջնորդներ՝ Նիկա Մելիան, Զուրաբ Ջափարիձեն, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին։