Թրամփն ասել է՝ տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին

Նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի մեկնաբան Բրետ Բայերին ասել է՝ տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին, նախքան դրանք տեղի կունենան։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը հակահարված տա։ Դոնալդ Թրամփն ասել է, որ հույս ունի՝ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրն էին հեռախոսազրույց ունեցել, քննարկել Իրանի թեման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են Իրանի շուրջ զարգացումները