Մատչելիության հղումներ

Ռուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանը


Ռուսաստանի պետական ատոմային «Ռոսատոմ» ընկերությունն ընտրվել է՝ առաջնորդելու միջազգային կոնսորցիումը, որը կկառուցի Ղազախստանի առաջին ատոմային էլեկտրակայանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի նորաստեղծ ատոմային էներգետիկայի գործակալությունը։

Այլ առաջարկներ եղել են Չինաստանի պետական China National Nuclear Corporation-ից, ինչպես նաև ֆրանսիական և հարավկորեական ընկերություններից։

Գործակալությունը, որը հիմնադրվել է այս տարվա մարտին, նշել է, որ ուսումնասիրել է տարբեր ռեակտորային տեխնոլոգիաներ և դրանք գնահատել ատոմակայանի անվտանգության, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ չափանիշներով։

«Գործակալությունը որոշել է, որ Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման համար ամենաօպտիմալ և շահավետ առաջարկները ստացվել են ռուսական «Ռոսատոմ» ընկերությունից», – ասված է հաղորդագրության մեջ։

Ներկայումս «Ռոսատոմ»-ի առաջարկների հիման վրա մեկնարկել են աշխատանքներ՝ Ռուսաստանից պետական արտահանման ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին այցելել էր Ղազախստան և քննարկել էներգետիկ և արդյունաբերական կապերի խորացման հնարավորությունները։ Ղազախստանը, որն իր նավթի մեծ մասը արտահանում է Ռուսաստանի տարածքով, այժմ փորձում է նոր ուղիներ ուսումնասիրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG