Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է, թե ռուսական ստորաբաժանումները հատել են Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերի վարչական սահմանը։
«Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերի վարչական սահմանի մոտակայքում իրավիճակը էական փոփոխություններ չի կրել», - ասել է Գլխավոր շտաբի խոսնակ Դմիտրի Լիխովին։
«Այս պահին շարունակվում են ծանր մարտերը, իրավիճակը դինամիկ է և կարող է փոփոխվել։ Սակայն, ինչպես հայտնել է «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորումը, տվյալներ չկան, որ ռուս օկուպանտները հատել են մարզերի վարչական սահմանը և ամրապնդվել», – հավելել է Լիխովին։
Ավելի վաղ հաղորդումներ էին եղել, որ ռուսական ուժերը մտել են Դնեպրոպետրովսկի մարզ։