Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևին է վերադարձրել 1212 զինծառայողի դի


Ուկրաինացի զինծառայողի հուղարկավորություն, արխիվ
Ուկրաինացի զինծառայողի հուղարկավորություն, արխիվ

Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1212 զոհված զինծառայողի դի։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում զոհված զինվորներն են։

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացրել, ինչպես նաև վերադարձնել 6 հազար զոհված զինվորականների մարմիններ։

Մինչև երեկ գերիների փոխանակման երկու փուլ է տեղի ունեցել, գերությունից ազատված զինվորականների թվի մասին չի հաղորդվել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG