Փրկարարները Ճամբարակում պայթյունից փլուզված շենքի փլատակներից դուրս բերեցին 5-րդ զոհվածի դին:
Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը լրագրողներին ասաց, որ դեռևս հերթապահություն կսահմանեն՝ հարկ եղած դեպքում բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
5 զոհվածներից 3-ը կանայք են, 2-ը՝ տղամարդիկ:
Եվս 11 մարդ հոսպիտալացվել է, վիրավորներից 4-ը երեխաներ են:
Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ Ճամբարակում տեղի ունեցած պատահարը գազի պայթյունի հետևանք է: