Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր հանդես է եկել Իրանի հասցեին հերթական կոշտ հայտարարությամբ՝ պնդելով, որ «Թեհրանի բնակիչները շատ շուտով ծանր գին կվճարեն»:
«Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ փորձելով կանխել Իսրայելի Պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը», - հայտարարել է Կացը։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իրանում Իսրայելի հարվածների հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 224-ի։ Իսլամական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ դրանց 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են։