ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ և Իրանի վրա Իսրայելի հարձակումներին։
«Իրանի վրա գիշերն իրականացված հարձակման հետ ԱՄՆ-ն որևէ կապ չունի»,- Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social սոցցանցում։
Իրանը ԱՄՆ-ին և դաշնակիցներին մինչ այդ զգուշացրել էր չօգնել Իսրայելին՝ իրանական զինուժի հարվածները հետ մղելու հարցում՝ սպառնալով հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաբազաներին։
Թրամփն իր հերթին այսօր զգուշացրել է, որ նման հարձակումը ծանր հետևանքներ կունենա։
«Եթե մենք որևէ կերպ հարձակման ենթարկվենք Իրանի կողմից, դուք ձեզ վրա կզգաք ԱՄՆ զինված ուժերի ողջ ուժն ու հզորությունը՝ աննախադեպ մակարդակով», - սպառնացել է Թրամփը։
«Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կքնել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»,- հավելել է նա։